Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2026 թվականի N 0731-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 0413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19062026-03-0100 որոշումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 21-ի «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՆԿՈ ԱՊՈՐ ՓՈՂՈՑ 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 0413-Ա որոշման նախաբանում, 1-ին կետում և 3-րդ կետում կատարել լրացում.

ա) նախաբանում նշված «(ծնված 19.09.1983թ)» բառից ու թվերից հետո ավելացնել «,համասեփականատեր Գրետա Գարսևանի Խանոյանի համաձայնությունը,» բառակապակցությունը։

բ) որոշման 1-ին և 3-րդ կետերում նշված Արման Սեյրանի Խանոյանի բառակապակցությունից հետո լրացնել «և Գրտա Գարսևանի Խանոյանի» բառակապակցությունը:

2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

17 հուլիսի 2026 թ.
ք. Արարատ