 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2025 թվականի N 1055-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի՝ «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի բնակչի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Արարատի մարզի Արարատ համայնքի՝ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-013-0477-0012 ծածկագիրը կրող, Ազատ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.4005հա վարելահող ցածրարժեք հողատեսքը փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի կորիզավոր/դեղձենի/:
- Վերոհիշյալ հողամասին տրամադրել հարկային արտոնություն 4/չորս/ տարի ժամկետով:
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Կ. ՔԵՆԴՐՋՅԱՆ
11 օգոստոսի 2025 թ.
ք. Արարատ