 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 1130
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 01.08.2022Թ. ԹԻՎ 796 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության
օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, և հիմք ընդունելով 30.08.2022թ գույքի
նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-30082022-
03-0136 որոշումը.
ՈՐՈՇՈՒՄԵՄ`
1. Արարատ համայնքի ղեկավարի 01.08.2022թ. թիվ 796որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<5. Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912 -Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն
ա/ տնտեսական շինության օտարման գին սահմանել 16,36 քմ x 2844 դրամ = 46 528 դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 53,0 քմ x 1878 դրամ = 99 534 դրամ
ընդամենը՝ 146 062 դրամ >>: 2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
Համայնքի ղեկավար՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արարատ