 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 833-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
01.01.2025թ. դրությամբ Արմեն Ավետիսի Բալյանը / ՀԾՀ՝ 1412850614 , ք. Արարատ, Չարենցի փ.2, տ. 26/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 238238/երկու հարյուր երեսունութ հազար երկու հարյուր երեսունութ/ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 194743/հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 43495/քառասուներեք հազար չորս հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, ինչպես նաև 68918/վաթսունութ հազար ինը հարյուր տասնութ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 43236/քառասուներեք հազար երկու հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 25682 /քսանհինգ հազար վեց հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Արմեն Ավետիսի Բալյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004257/ գանձել 238238/երկու հարյուր երեսունութ հազար երկու հարյուր երեսունութ/ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Արմեն Ավետիսի Բալյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105039/ գանձել 68918/վաթսունութ հազար ինը հարյուր տասնութ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
12 հունիսի 2025 թ.
ք. Արարատ