ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Խ. Աբովյան 11 շենքի հարակից մասում 0,00490հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 49.0քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026V23YPA) :
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 49.0քմ մակերեսով ավտոտնակին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00490հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` ք.Արարատ, Խ. Աբովյան փողոց, 11/48 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 0301128XE78R):
4. 49.0քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00490հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Ռուզան Անուշավանի Հայկյանին:
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 49քմx1422դրամ=69 680դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 49քմx1878դրամ=92 022դրամ
ընդամենը՝ 161 702 դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Ռուզան Անուշավանի Հայկյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: