 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2026 թվականի N 0786-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի՝ «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 24-ի թիվ 6/2 նիստի արձանագրությունը, բնակչի դիմումը՝ բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Արարատի մարզի, Արարատ համայնքի վարչական տարածքի Սուրենավան բնակավայրում գտնվող՝ Հարություն Կարապետյանին, Բելա Շահվերդյանին, Քրիստինե Կարապետյանին, Հերմինե Կարապետյանին, Սերոբ Կարապետյանին, Վարդան Կարապետյանին համասեփականության իրավունքով պատկանող, 03-086-0208-0003 ծածկագիրը կրող 0.265հա բարձրարժեք՝ խաղող հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
10 օգոստոսի 2026 թ.
ք. Արարատ