Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 1033-Ա

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 12 ՇԵՆՔ ԲՆԱԿԱՐԱՆ 72 ՀԱՍՑԵՆ ԿՐՈՂ ԿԱՑԱՐԱՆԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հաշվի առնելով, որ Արարատի համայնքապետարան է դիմել Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչ Հրաչյա Սամսոնի Ազատյանը` իրեն ամրագրված Աբովյան փողոց 12 շենք բնակարան 72 հասցեն կրող կացարանը սեփականացնելու խնդրանքով, ինչպես նաև հիմք ընդունելով Արարատի քաղաքային համայնքի ավագանու 18.11.2011թ. թիվ 11 նիստի 43-րդ որոշումը Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի կացարանները ուղղակի վաճառքի կարգով բնակիչներին վաճառելու մասին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի Աբովյան փողոց 12 շենք բնակարան 72 հասցեն կրող կացարանը ուղղակի վաճառքի կարգով օտարել քաղաքացի Հրաչյա Սամսոնի Ազատյանին:

2.Համաձայն Արարատի քաղաքային համայնքի ավագանու 18.11.2011թ. թիվ 11 նիստի 43-րդ որոշման 1-ին կետի, Աբովյան փողոց 12 շենք բնակարան 72 հասցեն կրող կացարանի օտարման գին սահմանել` 11․1 քմ x 2 500 դրամ = 27 750 դրամ

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

23 մայիսի 2024 թ.
ք. Արարատ