ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան թաղամաս, 7 հասցեի հարակից մասում գտնվող 0,00080հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 8.0 քմ ընդհանուր մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026ZTTURH):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 8.0 քմ մակերեսով տնտեսական շինությունը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00080հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 7/4 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011HNLMUGN):
4. 8.0 քմ ընդհանուր մակերեսով տնտեսական շինությունը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00080հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Գաբրիել Ավագի Գաբրիելյանին:
5. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/տնտեսական շինության օտարման գին սահմանել 8.0 քմx2844դրամ =22 752դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 8.0քմx1878դրամ =15 024դրամ
ընդամենը՝ 37 776դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Գաբրիել Ավագի Գաբրիելյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: