Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 334-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Էդիկ Վանուշի Սարգսյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող,  0,02322հա մակերեսով հողամասի  գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի բնակելի կառուցապատումից հասարակականի և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1.Արարատ համայնք, գյուղ Ավշար, Մարշալ Բաղրամյան փողոց 16/2 հասցեում գտնվող 03-013-0067-0015 ծածկագիրը կրող 0.02322հա մակերեսով հողամասի  գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից  փոփոխել հասարակական կառուցապատման:  

2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

21 փետրվարի 2024 թ.
ք. Արարատ