Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1401-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17 սեպտեմբերի 2009թ. «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Արարատ համայնքի Ավագանու 14 փետրվարի 2023թ Թիվ 28 որոշումը, Արմաշ բնակավայրի բնակչի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Արարատի մարզի Արարատ համայնքի՝ Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-019-0150-0010 ծածկագիրը կրող, Սուրիկ Ջավադյանին, Ռիմա Ջավադյանին, Մարինե Ջավադյանին, Մարտիրոս Ջավադյանին, Մայիս Ջավադյանին համասեփականության իրավունքով պատկանող, 0.4 հա վարելահող ցածրարժեք հողատեսքը փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
  2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

25 հուլիսի 2024 թ.
ք. Արարատ