ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2024 թվականի N 759-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ անշարժ գույքի պետական գրանցման նպատակով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոց 12 հասցեում գտնվող հանրակացարանը երկու գույքային միավորի բաժանելու համար փոխանցել 2000/ երկու հազար / ՀՀ դրամ պետտուրք 900005016176 հաշվեհամարին:
2.ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 <<Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում>> ծրագրի և 4822 <<Այլ հարկեր>> հոդվածներով նախատեսված ծախսերից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
19 ապրիլի 2024 թ.
ք. Արարատ