1.Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Ս. Սպանդարյան փողոց, 2/1 հասցեի 0․01323հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 60.19քմ շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023LS9FVG):
3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 60.19քմ շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,01323հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Ս.Սպանդարյան փողոց 2/1 բնակելի տուն (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03999NZFN3DF):
4.60.19քմ շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,01323հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Վազգեն Ժորայի Խաչատրյանին :
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/բնակելի տան օտարման գին սահմանել 56.73քմx4 266դրամ=242 011դրամ
բ/պարսպի օտարման գին սահմանել 3.46 քմx2844դրամ=9 841դրամ
գ/հողի օտարման գին սահմանել 132.3քմx1878դրամ=248 460դրամ
ընդամենը՝ 500 312դրամ
6.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվումենտվյալմիավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7.Վազգեն Ժորայի Խաչատրյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: