Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2025 թվականի N 687-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի  «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Նոյակերտ բնակավայրի բնակիչ Նորիկ Սահակյանի  դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոփոխելու մասին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Արարատի մարզի, Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Նորիկ Սահակյանին վարձակալական իրավունքով պատկանող 03-066-0148-0011 ծածկագիրը կրող, 1հա վարելահող հողամասը ցածրարժեք հողատեսքից փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի:
  2. 1.0 հա հողամասի նկատմամբ տարեկան վարձավճար սահմանել 58400 /հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
  3. Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի և քաղաքացի Նորիկ Սահակյանի միջև կնքված թիվ 02.03.2006թ ս/մ թիվ 519 վարձակալության պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմել համաձայնագիր՝ 

     4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

13 մայիսի 2025 թ.
ք. Արարատ