1.Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Ղ.Ղուկասյան փողոց, 14/9 հասցեի 0․00940հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 18.18քմ շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20236C3LKH):
3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 18.18քմ շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00940հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Ղ.Ղուկասյան փողոց 14/9 շինություն (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03999ZUNYSAN):
4.18.18քմ շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00940հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Սարգիս Մովսեսի Խովաջիկյանին:
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/շինությունների օտարման գին սահմանել 18.18քմx2844դրամ=51 704դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 94.0քմx1878դրամ=176 532դրամ
ընդամենը՝ 228 236դրամ
6.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվումենտվյալմիավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7.Սարգիս Մոսեսի Խովաջիկյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: