ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2024 թվականի N 1610-Ա
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.07.2024Թ. <<ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 1397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-06082024-03-0049 որոշումը և որակավորում ունեցով մասնագետի կողմից տրամադրված հողամասի նոր հատակագիծը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայքի ղեկավարի 24.07.2024թ. թիվ 1397-Ա որոշման 1-ին կետում <<ընդհանուր օգտագործման>> բառակապակցության փոխարեն կարդալ <<հասարակական կառուցապատման>> և կարդալ հետևյալ բովանդակությամբ՝ <<1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0075-0002 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․0001հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։>>։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
13 օգոստոսի 2024 թ.
ք. Արարատ