Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 1156-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0850-0001 և 03-013-0909-0001 ծածկագրերը կրող հողամասերից 0․21256հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0850-0001 և 03-013-0909-0001 ծածկագրերը կրող հողամասերից առանձնացնել 0․21256հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:

2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

14 հունիսի 2024 թ.
ք. Արարատ