 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2025 թվականի N 863-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի,,<<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնք Արարատ, գ.Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0101-0032 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գ.Ավշար բնակավայրի տարածքում գտնվող, 03-013-0101-0032 ծածկագիրը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի և հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Առանձնացվող մաս 1-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գ.Ավշար, Ս.Նալբանդյան փողոց, 26 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03032NQDFYK5/:
3.Առանձնացվող մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գ.Ավշար, Ս.Նալբանդյան փողոց, 24 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03032NAHBHB5/:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
18 հունիսի 2025 թ.
ք. Արարատ