Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 338-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 01.01.2024թ. դրությամբ Պետիկ Խորենի Հովհաննիսյանը / ՀԾՀ՝ 2401630627, գ. Ավշար, Սերոբյան փ., տ,25  համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի 28.727 /քսանութ հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ 24.837 /քսանչորս հազար ութ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 3890 /երեք հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, հողի հարկի մասով ունի ՝ 138.967/մեկ հարյուր երեսունութ հազար ինը հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ 90.700/իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 48.267/քառասունութ հազար երկու հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ,  որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ      ծանուցում        վերջինիս:                               
 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,  Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Քաղաքացի Պետիկ Խորենի Հովհաննիսյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425004000/ գանձել 28.727 /քսանութ հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ վճարման ենթակա  անշարժ գույքի հարկի  գումար, որից  3890 /երեք հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ, /900425106037/ գանձել՝  138.967/մեկ հարյուր երեսունութ հազար ինը հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ վճարման ենթակա հողի հարկի գումար, որից ՝ 48.267/քառասունութ հազար երկու հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ  համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                                 
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց  հետո եռամսյա ժամկետում:   
4. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ  համայնքի ղեկավարը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

21 փետրվարի 2024 թ.
ք. Արարատ