1. Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան 18 շենքի հարակից մասում գտնվող 0.00301հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 30.1քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026TJZJ3X):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 30.1քմ մակերեսով ավտոտնակին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00301հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 10/77 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011FUMR6RJ):
4. 30.1քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00301հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Արամ Մանվելի Խաչատրյանին:
5. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 30.1քմ x 1422դրամ = 42 802դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 30.1քմ x 1878դրամ = 56 528դրամ
ընդամենը՝ 99 330դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Արամ Մանվելի Խաչատրյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: