ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Կոմիտաս 8 շենքի հարակից մասում 0,00250հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 25.0քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026VN7ZXB) :
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 25.0քմ մակերեսով ավտոտնակին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00250հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` ք.Արարատ, Կոմիտասի փողոց, 8/6 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011ZSNDQWQ):
4. 25.0քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00250հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Մուշեղ Վաչիկի Գրիգորյանին:
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 25քմx1422դրամ=35 550դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 25քմx1878դրամ=46 950դրամ
ընդամենը՝ 82 500դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Մուշեղ Վաչիկի Գրիգորյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: