Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Բարեկամության փողոց 4/1 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0020-0033/ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.34447 հա մակերեսով հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Բարեկամության փողոց 4/1 հասցեում գտնվող, 03-042-0020-0033 կադաստրային ծածկագիրը կրող 0.3447 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը. 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 400 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |