Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրեսգրքի 3-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1/փ-377 դրական եզրակացությունը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու նախագիծը համաձայն հավելվածի:
2. Գլխավոր հատակագծով սահմանված՝ հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի ապահովման պայմանով:
3. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն՝ ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդված 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
|