Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով աճուրդային հանձնաժողովի անդամ Դիանա Նազարյանի հղիության և ծննդաբերության արձակուրդի ձեռքբերման հանգամանքը, որոշում եմ ՝
1․ Արարատ համայնքի ղեկավարի 2024թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքի ղեկավարի 2023թվականի N1636-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2930-Լ որոշման 1-ին կետում «Դիանա Նազարյան - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետ» բառակապակցությունը փոխարինել «Հովիկ Ղուկասյան - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի ժ/պ» բառակապակցությամբ և այսուհետ որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«1․ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի /հողամասերի, շարժական և անշարժ գույքի/ աճուրդների կազմակերպման նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով՝
Կարեն Քենդրջյան - համայնքի ղեկավարի տեղակալ /աճուրդավար/
Արմեն Բաղդասարյան -համայնքի ղեկավարի տեղակալ
Կարեն Մելքոնյան - համայնքի ղեկավարի օգնական
Արտակ Զաքարյան -համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
Հովիկ Ղուկասյան - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի ժ/պ
Համաս Մկրտչյան - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ /արձանագրող/
Արտակ Մելիքյան -համայնքի ավագանու անդամ»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։