Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17 սեպտեմբերի 2009թ«Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին»թիվ 1066-Ն որոշման 5-րդկետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմքընդունելով Սուրենավան բնակավայրի բնակչի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքը ավելի բարձրարժեք հողատեսքի փոփոխելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արարատ մարզի, Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Քաջիկ Թադևոսյանին, Սեդա Աղաբաբյանին, Էվելինա Թադևոսյանին, Հրաչ Թադևոսյանին, Ժաննա Թադևոսյանին Արմինե Թադևոսյանին համասեփականության իրավունքով պատկանող՝ 03-086-0190-0001 ծածկագիրը կրող, 1.023հա վարելահող հողամասը՝ ցածրարժեք հողատեսքից փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավորի։
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։