Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ25/10/2019
ԱնվանումԱրարատ քաղաքային համայնքի ղեկավարի 2019թ.-ի 1-ին կիսամյակի կատարած աշխատանքների վերաբերյալ
ՆերկայացնողԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ
Ժամանակահատված01/01/2019 - 30/06/2019
Ներկայացվող արդյունքները

Համայնքի  բյուջեի  2019թ.  1-ին  կիսամյակի  պլանը  կատարվել  է 107,3%-ով  կամ այն  կատարվել  է  309277,0 հազ. դրամի՝  288274,6 հազ. դրամ  պլանի  փոխարեն:  Ըստ   հարկատեսակների  այն  կազմել  է  1-ին  կիսամյակում  գույքահարկի  գծով  հավաքագրվել  է  մոտ  36194,3 հազ. դրամ   կամ  այն  կատարվել  է  168,3%-ով, որից  ֆիզիկական  անձանց  գծով  24932,6 հազ. դրամ կամ  178,1 %--ով, իսկ իրավաբանական   անձանց  մասով՝  11261,7 հազ.դրամ   կամ   150,1 %-ով:   Հողի  հարկը  կատարվել  է 86,2 %-ով կամ  հավաքագրվել  է  1120,7 հազ. դրամ: Պետտուրքերը  կատարվել  են  123,1 %-ով   կամ  3999,4 հազ. դրամ, ն/թ նոտար՝ 137,0 %-ով կամ  3425,3 հազ. դրամ:  Վարձակալությունը  կատարվել  է  98,3 %-ով  կամ  հավաքագրվել  է  2261,1 հազ. դրամ:, նույն թվում գույքի վարձակալությունը կատարչվել  է 141,4  %-ով  կամ հավաքագրվել  է 424,1 հազ. դրամ:

Տեղական  տուրքերի  գծով  կատարվել  է  101,4%-ով   կամ  հավաքագրվել  է  4059,1 հազ. դրամ, ն/թ 

ա/  ոգելից խմիչքի  և  ծխախոտի  վաճառքի  թույլտվության  համար  հավաքագրվել  է  1162,5 հազ. դրամ կամ  162,5 %-ով, 

բ/  բացօթյա  վաճառքի  թույլտվությունը կատարվել  է  177,3 %-ով,

գ/  արտաքին  գովազդը՝  100,0 %-ով  և  այլն: 

Աղբահանության  վճարը  հավաքագրվել  է  130,9 %-ով կամ  27489,8 հազ. դրամ:

Ծնողական  վճարները    հավաքագրվել  են  93,9 %-ով  կամ  14085,2 հազ. դրամ:

Օտարումից մուտքերը կատարվել է 170,5%-ով   կամ   5114,0 հազ. դրամ:

  1. Ենթակա  կազմակերպություններին  է ուղղվել  մոտ  178653ՙ5 հազ. դրամի  աշխատավարձ:
  2. Փողոցների  լուսավորության  համար  1-ին  կիսամյակում  ծախսվել է  մոտ  3748,9 հազ. դրամ  էլ.հոսանք: Ձեռք  է բերվել  20 հատ  LAD էլ.լամպեր
  3. Անցկացվել  է  բակերի  արտաքին  լուսավորության  աշխատանքներ  959,0 հազ. դրամի:
  4. Նախադպրոցական  կրթությանն  է  տրամադրվել շուրջ  62547,0 հազ. դրամ, որից  3500,0 հազ. դրամը՝   մանկապարտեզների  սենյակների  և  սանհանգույցների  վերանորոգման  համար:
  5. Արտադպրոցական  դաստիարակությանն  է  ոuղղվել   մոտ  53265,0 հազ. դրամ:
  6. Մշակույթի  տանն   է ուղղվել  14703,4 հազ. դրամ:
  7. Անապահով  ընտանիքների  բարձրագույն  կրթություն  ստացող  ուսանողների ուսման  վարձ  է   տրվել    810,0 հազ. դրամ:
  8. Անապահով  ընտանիքների  միջնակարգ  մասնագիտական   կրթություն  ստացող  ուսանողների  ուսման  վարձ  է   տրվել     175,0  հազ. դրամ:
  9.  Սոցիալապես  անապահով  ընտանիքներին  տրվել է  մոտ   2240,0 հազ. դրամի  դրամական  օգնւթյուններ:  Հուղարկավորություններին  է  ուղղվել  740,0 հազ. դրամ:
  10. Արարատ քաղաքի  անապահով  ընտանիքների  ուսանողներին  տրամադրվել  է  ձրի  ավտոբուս,  որի  ծառայությունները  կազմել  է  1200,0 հազ. դրամ:
  11. Արարատ  քաղաքում  կազմակերպված  միջոցառումներին   1-ին   կիսամյակում  ուղղվել  է  2380,0 հազ.դրամ:
  12. Հայրենական  Մեծ պատերազմի վետերաններին  և  արցախյան  ազատամարտում  զոհվածների  ընտանիքներին  տրամադրվել   է  400,0 հազ. դրամի  օգնություն:
  13. Սպորտային  միջոցառումներին  տրամադրվել  է  329,0 հազ. դրամ:
  14. Սկսվել  է ոռոգման  ցանցի  1-ին  էտապի  աշխատանքները  կատարվել  են  2300,0 հազ. դրամի /բնապահպանական  ծրագրով/: 
  15. Կատարվել  են   փողոցների  փոսալցման  և  ասֆալտապատման  աշխատանքներ՝ ընդհանուրը   1889,0 հազ. դրամ  արժեքով:
  16. Գերեզմանոցի  խմելու  ջրի  նոր գծի  կառուցման  համար   ծախսվել  է  11159,0 հազ. դրամ:
  17. Կոմունալ  տնտեսությանն է  ուղղվել  մոտ  61597,2 հազ. դրամ:
  18. Քաղաքի  երեք  մասերում  տեղադրվել  են  տեսախցիկներ 899,մ0 հազ. դրամի:

 

Կից փաստաթղթեր
(17.59 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner