Այսօր: Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1554Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2025 թվականի N 1554Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731 –Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00358հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 35.8քմ մակերեսով առևտրի սրահը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Սուրենավան բնակավայր, Բարեկամության փողոց 23 հասցեն կրող 0,00358հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 35.8քմ ընդհանուր մակերեսով  առևտրի սրահի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված առևտրի սրահը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20234GLH6C):
3․Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 35․8քմ մակերեսով առևտրի սրահը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0․00358հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե գ Սուրենավան, Բարեկամության փողոց 23/10  (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03112JFYKRD5):

4.35.8քմ ընդհանուր մակերեսով առևտրի սրահը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00358 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին` Գոռ Յուրիկի Մարտիրոսյանին:
5.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն`
ա/ առևտրի սրահի օտարման գին սահմանել 35.8քմ x 7 866 դրամ = 281 603 դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 35․8քմ x 515 դրամ =18 437դրամ
ընդամենը` 300 040դրամ
6.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000 դրամ:
7.Գոռ Յուրիկի Մարտիրոսյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner