Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<Արարատ համայնքի Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 1 հասցեում գտնվող գույքի նվիրատվության մասին>> թիվ 156-Ա որոշումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Օրբելի եղբայրների փողոց, 6 շենք 1 բնակարանը Գևորգ Խոսրովի Առաքելյանի յոթ անձից բաղկացած ընտանիքին նվիրելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Արարատ, Օրբելի եղբայրների փողոց, 6 շենք 1 բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացնել Գևորգ Խոսրովի Առաքելյանի /ծնված 24.10.1963թ/ յոթ անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը՝ Սուսաննա Հայկազի Հակոբյանը, տղան՝ Հովհաննես Գևորգի Առաքելյանը, հարսը՝ Սիրարփի Խաչատուրի Սարգսյանը, թոռները՝ Գևորգ Հովհաննեսի Առաքելյանը, Գոռ Հովհաննեսի Առաքելյանը և Սուսաննա Հովհաննեսի Առաքելյանը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: