Հաշվի առնելով, որ համայնքապետարան են դիմել Խանջյան 56 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները` իրենց ամրագրված սենյակները սեփականացնելու խնդրանքով, ինչպես նաև հիմք ընդունելով Արարատի քաղաքային համայնքի ավագանու 23.04.2009թ. թիվ 4 արտահերթ նիստի 4-րդ որոշումը` Խանջյան 56 հանրակացարանի կացարանները ուղղակի վաճառքի կարգով բնակիչներին վաճառելու մասին և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատ համայնք, ք.Արարատ Խանջյան փողոց 56 հասցեում գտնվող հանրակացարանը բաժանել չորս գույքային միավորի:
2. IV հարկի առանձնացված, հատակագծում թիվ 41 համարով նշված, 13.50քմ ներքին մակերեսով բնակելի մասին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Խանջյան փողոց 56 շենք, բնակարան 70:
3. IV հարկի առանձնացված, հատակագծում թիվ 3 համարով նշված, 13.50քմ ներքին մակերեսով բնակելի մասին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Խանջյան փողոց 56 շենք բնակարան 74:
4. IV հարկի առանձնացված, հատակագծում թիվ 6 համարով նշված, 14.00քմ ներքին մակերեսով բնակելի մասին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Խանջյան փողոց 56 շենք բնակարան 77:
5. Մնացած գույքային միավորի հասցեն թողնել նույնը՝ ք.Արարատ, Խանջյան փողոց, շենք 56:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: