Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, Ավշար բնակավայրի, Մ․Խորենացու փողոց 109,111, 113 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Արմեն Վաղինակի Մինասյանի դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված ավտոտնակը 202,5քմ, օժանդակ շինությունը 137,52քմ, ծածկը 93,87քմ և պարիսպը 6,69քմ օրինականացնելու մասին ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023EUFPJ9) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Արմեն Վաղինակի Մինասյանին (ծնված՝ 03․06․1961թ.) սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները 440,58քմ համարել օրինական և ճանաչել քաղաքացի Արմեն Վաղինակի Մինասյանի սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա/շինությունների օրինականացման համար՝ 440․58քմx 726 դրամ= 319 870 ՀՀդրամ
ընդամենը՝ 83 062 ՀՀդրամ:
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: