Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 137
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 նոյեմբերի 2022 թվականի N 137

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻՆԵ ՀՐԱՉԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Մարինե Հրաչիկի Հարությունյանը Արարատ համայնք,գյուղ Արարատ,Գրիբոյեդովի փողոց 122/1 հասցեում /ծածկագիր՝ 03-015-0059-0042/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,00292 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող առևտրի սրահ։ Նշված շինությանը կից, ետնամասի ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։
 Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ,ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Մարինե Հրաչիկի Հարությունյանին  սեփականության իրավունքով պատկանող,03-015-0059-0042 ծածկագիրը կրող 0,00292 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00118 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-015-0059-0048/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով․

 

 

ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄ Է`

1.     Բավարարել քաղաքացի Մարինե Հրաչիկի Հարությունյանի խնդրանքը և Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Գրիբոյեդովի փողոց 122/1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության /առևտրի սրահ/ և զբաղեցրած 0,00292 հա մակերեսով  հասարակական կառուցապատման հողատարածքին հարակից 0,00118 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականության իրավունքով, հողի կադաստրային արժեքի 100 % չափի վճարով, ուղղակի վաժառքի կարգով օտարել նրան՝ Մարինե Հրաչիկի Հարությունյանին։

2.    Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։

3.    Պարտավորեցնել քաղաքացուն՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։                                            


Կողմ -18

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԴԵՄԻՐՃՅԱՆ ԵՎԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner