Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1131
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2022 թվականի N 1131

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  10.06.2008թ.  <<Իրավունք  հաստատող  փաստաթղթերը  չպահպանված  անհատական  բնակելի  տների  կարգավիճակի  մասին>> ՀՕ – 117 – Ն օրենքով  և  Հայաստանի   Հանրապետության  Կառավարության  29.12.2005թ.  թիվ  2387-Ն  որոշմամբ, հիմք  ընդունելով  քաղաքացի  Ռոբերտ Մկրտչի Դավթյանի դիմումը՝ Արարատ համայնք, ք.Արարատ Սալաքիթի փողոց, տուն 3 հասցեում  գտնվող,  իրեն   պատկանող  բնակելի  տան  և  բնակելի  նշանակության  օժանդակ  շինությունների,  դրանց  զբաղեցրած,  փաստացի  առկա  և  տիրապետվող,  սահմանազատված    0,14751 հա  մակերեսով  հողամասի  պետական  գրանցման  համար  անհրաժեշտ  փաստաթղթեր  տրամադրելու  մասին,  ինչպես  նաև  հաշվի  առնելով, որ  բնակելի  տունը,  օժանդակ  շինությունները,  դրանց  կառուցման  և սպասարկման համար հատկացված 0,1220 հա  հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,02551 հա մակերեսով հողատարածքը  չի  գտնվում  Հայաստանի  Հանրապետության    հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում  և  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին,  չի  առաջացնում  սերվիտուտ  պահանջելու իրավունք, իսկ  հողատարածքի  վրա  առկա  շինությունները  կառուցվել  են  մինչև  2001 թվականի    մայիսի  15-ը.    

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1. Ճանաչել   քաղաքացիներ Ռոբերտ Մկրտչի Դավթյանի  /ծնված 29.06.1947թ./, Ռոման Ռոբերտի Դավթյանի /ծնված 08.09.1970թ/, Արթուր Ռոբերտի Դավթյանի /ծնված 28.11.1974թ./ և Հասմիկ Սարգսի Կարապետյանի /ծնված 13.12.1976թ./  սեփականության  իրավունքը Արարատ համայնք, ք. Արարատ Սալաքիթի  փողոց, տուն 3 հասցեում  գտնվող    բնակելի  տան,  օժանդակ  շինությունների /կառուցված    1960,1970,1980թ -ին/ և   դրանց   կառուցման և  սպասարկման  համար   հատկացված   0,1220  հա     մակերեսով   հողամասի   ու    կից ավել օգտագործվող 0,02551 հա մակերեսով համայնքային սեփականություն   հանդիսացող,  անհատույց  տրամադրվող, սահմանազատված  հողամասի  նկատմամբ`  համաձայն  կից   հատակագծի:                                                                                                                         2. Արարատ  քաղաքի  անշարժ  գույքի հասցեավորումը կանոնակարգելու  նպատակով  նշված  անշարժ  գույքին  տրամադրել  հասցե՝  Արարատ համայնք, ք. Արարատ, Սալաքիթի  փողոց,             տուն 3:                                                                                                                                                        3. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով       
սահմանված  կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner