Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով,հաշվի առնելով որ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին Արարատի համայնքապետարանում աճուրդ-վաճառքի ներկայացված, համայնքային սեփականություն հանդիսացող թվով 9 ավտոմեքենաների գնման նպատակով ոչ մի գնորդ չի ներկայացել,որոշում եմ.
1.2025 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարված աճուրդը թվով 9 տրանսպորտային միջոցների մասով համարել չկայացած:
2.Հայտարարել նոր աճուրդ՝ 2026 թվականի հունվարի 8-ին օրենքով սահմանված կարգով:
3.Օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ» և «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից տրամադրված գնահատման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն սահմանված արժեքի 50 տոկոսի չափով :