Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.04.24 Տեղի կունենա մոմավառություն
 Այսօր, ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Արարատ քաղաքում, ժամը 18:00-ին տեղի կունենա երթ-մոմավառություն՝ Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին:Երթի մասնակիցները Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց քայլերթով կշարժվեն դեպի Արարատ քաղաքի զբոսայգում տեղադրված, 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։Իսկ Ապրիլի 24-ին, ժամը՝ 11:00-ին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Արարատ քաղաքի զբոսայգում, 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակի համար տեղադրված խաչքար մոտ տեղի կունենա ծաղիկների խոնարհում և Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական ... Մանրամասն
22.04.24 Արարատ քաղաքում աստիճանաբար փոխվում են ջրահեռացման և ջրամատակարարման հին համակարգերը
  Արարատի համայնքապետարանը «ՎԻՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում ամբողջությամբ նորով է փոխարինում Արարատ քաղաքի խանջյան և Գորգիսյան փողոցների ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը։Տարիներ շարունակ ոչ բարեկարգ վիճակում գտնվող այս ջրագծերը քաղաքում բազմաթիվ անգամ պատճառ են հանդիսացել վթարների և ջրանջատումների։ Խնդիրների լուծումը վերջնական տեսքի բերելուց հետո տեղի բնակիչները երկար ժամանակ կմոռանան բոլոր այն անհարմարությունները, որոնք բավականին երկար ժամանակ իրենց անհանգստության են պատճառել։Այս պահին շինարարական աշխատանքներով պայմանավորված քաղաքում առաջացած անհարմարությունների համար՝ հայցում ենք մեր բնակիչների ներողամտությունը։Մեզ համար նաև շատ հատկանշական ... Մանրամասն
19.04.24 Հարգելի՛ համաքաղաքացիներ, Համացանցում տարածվող CIVILNET լրատվականի կողմից 17.04.2024 թվականին հրապարակված «45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին է» նյութը պարունակում է մի շարք անճշտություններ և իրական փաստերի ոչ ճիշտ ներկայացում
  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը։ Նախ՝ հոդվածագրի կողմից բաց է թողնվել վերջին նախադասությունը, մասնավորապես՝ անտեսել է, որ «կամ համարժեք» նշումն առկա է եղել մրցույթի հրավերում:Հոդվածագիրն առանց բավարար հիմքերի տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե ... Մանրամասն
19.04.24 Վազգեն Սարգսյանն անհատ էր, որն օժտված էր առանձնահատուկ ունակություններով
  Երեկ՝ ապրիլի 18-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում, մշակույթի կենտրոնի պատանի լրագրողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրական քննարկում նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան65-ամյակին։Քննարկման ընթացքում Արարատի մշակույթի և արվեստի կենտրոնի պատանի լրագրողները , սպարապետի հարազատները, ընկերները, ծանոթները՝ ինչպես նաև համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ով եղել է սպարապետի նաև զինակից ընկերը խոսեցին հրապարակախոս և արձակագիր Վազգեն Սարգսյանի մասին։ Ներկաները իրենց խոսքում արժևորեցին և կարևորեցին իրենց կյանքի բոլոր այն դրվագները, որոնք ինչ-որ հիշողություններով կապված են եղել սպարապետ, մեծ հումանիստ, զգացմունքային մեծ ներաշխարհ ունեցող Վազգեն Սարգսյանի հետ։Վազգեն Սարգսյանին ... Մանրամասն
19.04.24 Այսպիսի մեծ ոգևորությամբ և մշտապես բարձրունքում շարունակեք ձեր համայնքահեն կարևոր գործունեությունը
  Չենք կարող չանդրադառնալ մեր համայնքում իր կարևոր դերակատարումը ունեցող կառույցներից մեկի հերթական գեղեցիկ միջոցառմանը։ Ֆրանկոֆոնյայի օրերը Հայաստանում ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցը կազմակերպել էր գեղեցիկ ցերեկույթ նվիրված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին։Միջոցառման ընթացքում դպրոցի սաների կատարմամբ հնչեցին տարբեր երգահանների ստեղծագործություններ, որոնցից շատերը ընտրված էին հենց Շառլ Ազնավուրի երգացանկից։Միջոցառման ավարտին, Արարատի համայնքապետարանի կողմից, համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության բաժնի պետ ... Մանրամասն
19.04.24 Աստիճանաբար Լուծվում են ներհամայնքային բոլոր խնդիրները
  Երեկ, աշխատանքային օրվա սկզբին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը Արարատ համայնքի կոմունալ ծառայության տնօրեն Արամազդ Հակոբյանի հետ եղել են Արարատ քաղաքի զբոսայգում, հետևելու համար այգու ոռոգման նոր ջրագծերի անցկացման աշխատանքներին։Անցկացվող ջրագիծն իր նշանակությամբ մեծ կարևորություն ունի այգու կանաչապատման հարցում և ամբողջությամբ լուծելու է տեղի ոռոգման ջրի հարցը։ Այգում նոր ջրագծերի անցկացումը կնպաստի, որ կանաչապատված տարածքները էլ ավելի հաճախ ջրվեն և պահպանվեն բոլոր կանաչ գոտիները։Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում Արարատ համայնքի բոլոր բնակավայրերում. սկսած Սուրենավան-Երասխ նոր գազատարի կառուցումից , ջրահեռացման ... Մանրամասն
17.04.24 Համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզում այսօր մեծ տոն էր
  Այսօր, համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցավ «Ես հայ եմ, քրիստոնյա» խորագրով գեղեցիկ տոնական միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել մանկապարտեզի սաներին, ծնողներին և մանկապարտեզի աշխատակիցներին: Միջոցառմանը երեխաներին հյուրընկալվել էին նաև Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արմաշ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, համայնքապետարանի և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլոք:Խելացի ու արդեն դպրոցին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner