17.04.24
Համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզում այսօր մեծ տոն էր
|
Այսօր, համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցավ «Ես հայ եմ, քրիստոնյա» խորագրով գեղեցիկ տոնական միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել մանկապարտեզի սաներին, ծնողներին և մանկապարտեզի աշխատակիցներին: Միջոցառմանը երեխաներին հյուրընկալվել էին նաև Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արմաշ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, համայնքապետարանի և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլոք:Խելացի ու արդեն դպրոցին ...
Մանրամասն |
|
17.04.24
Կասֆալտապատվեն Զանգակատուն բնակավայրի տարիներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող դպրոց-մանկապարտեզ տանող ճանապարհները
|
Ի ուրախություն համայնքի Զանգակատուն բնակավայրի բնակիչների այս տարվա կառավարություն-համայնք համագործակցկության արդյունքում սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվեն բնակավայրի տարիներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող դպրոց-մանկապարտեզ տանող ճանապարհները։Օրեր առաջ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը Զանգակատուն բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանի հետ աշխատանքային շրջայցով եղան բնակավայրի դպրոցում և մանկապարտեզում, որտեղ տեղում քննարկվեցին հաստատություններում առկա խնդիրները և առաջարկվեցին լուծման ուղիներ:Նշենք նաև, որ համայնքի խոշորացումից հետո վերոնշյալ բնակավայրում ի բարօրություն տեղի բնակիչների՝ հատկապես երեխաների բացվել են անվճար կիթառի, դհոլի, պարի ինչպես նաև Արմաթ ...
Մանրամասն |
|
17.04.24
Փոքր քաղաք, մեծ սրտի տեր մարդիկ
|
Արարատ քաղաքի Շահումյան 63 շենքի բնակիչները սեփական նախաձեռնությամբ բարեկարգել և գեղեցկացրել են իրենց շենքի բակը, որտեղ տարվա լավ եղանակին խաղում են շենքի երեխաները, հանգստանում և ժամանակ են անցկացնում երիտասարդները և մեծահասակները։ Սա յուրահատուկ սիրո արտահայտման լավագույն օրինակներից մեկն է սեփական երկրի, սեփական համայնքի և քաղաքի հանդեպ։ Արարատի համայնքապետարանը ողջունում է նմանօրինակ բարի կամքի դրսևորման ցանկացած համայնքահեն ձեռնարկ և միշտ իր բնակչների կողքին է։ Միասին կարող ենք ավելին…
|
|
17.04.24
Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ
|
Հայաստանի և Արարատ համայնքի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Այսօր պետք է ևս մեկ անգամ շեշտադրենք, որ շատ մեծ է եղել մեր եզդի եղբայրների և քույրերի ավանդը մեր երկրի շենացման ու կայացման, արհավիրքներին միասին դիմակայելու և պայքարելու գործում։ Համոզված եմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի՝ հիմնվելով ձևավորված ավանդույթների և լավ բարեկամության վրա։ Սիրելի եզդիներ, թող Նոր տարին ձեզ համար լինի առատության և առողջության տարի։ Մաղթում եմ ձեզ սեր, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։
|
|
12.04.24
Ծրագրին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները այսօր ստացան երկուական մեղվի նոր փեթակներ
|
«HONEY-MONEY» նախագծի շրջանակում օրեր առաջ Արարատ համայնքում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց «Մեղվաբուծության հիմունքները» թեմայով։ Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին մեղվաբուծությանառանձնահատկությունները, ցեղատեսակները, մեղուների հիվանդությունները, պայքարի մեթոդները, մեղրի պահպանումը և վաճառքի հմտությունները։Ծրագրին մասնակցում էին 18-65 տարեկան, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված և այժմ Արարատ համայնքում բնակվող անձիք։Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն և լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները այսօր ստացան երկուական մեղվի նոր փեթակներ:Իրականացվող նախագծի նպատակն ...
Մանրամասն |
|
12.04.24
Ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվել
|
Արարատ համայնքի խոշորացումից հետո, Արարատի համայնքապետարանի որդեգրած ծրագրերից մեկը եղել է Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում և բնակավայրերի մշակութային կենտրոններում անվճար խմբակների ընդլայնումը և նրանց գործունեությանը ուղղված նոր ծրագրերի մշակումը, որը այսօր արդեն իրականություն է դարձել։ Մշակույթի կենտրոն հաճախող երեխաները մի քանի ժամ փողոցից կտրվելով և խմբակներին մասնակցելով, այսօր ունեն մեծ հնարավորություն նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու, նաև լավ արդյունքների դեպքում մասնակցելու տեղական ու միջազգային շատ մրցությունների և փառատոնների։ Մշակութային կենտրոնների առկայությունը իրենց մեծ դերակատարություն ունեն հասարակության մեջ երեխայի ներդաշնակ զարգացման և կայացման գործում:
|
|
11.04.24
Արարատի պետական քոլեջը իր փայլուն մասնակությունը ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսին
|
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը։Իր փայլուն և ներկայանալի մասնակցությամբ իրադարձությունների կենտրոնում էր նաև Արարատի պետական քոլեջի գեղեցիկ և նորարարական տաղավարը, որը տրամադրում էր այցելուներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված քոլեջում ընդունելության կարգի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի, քոլեջի կողմից տրվող առավելությունների, զեղչային համակարգի և այլնի մասին։Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |