Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.04.24 Ծրագրին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները այսօր ստացան երկուական մեղվի նոր փեթակներ
  «HONEY-MONEY» նախագծի շրջանակում օրեր առաջ Արարատ համայնքում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց «Մեղվաբուծության հիմունքները» թեմայով։ Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին մեղվաբուծությանառանձնահատկությունները, ցեղատեսակները, մեղուների հիվանդությունները, պայքարի մեթոդները, մեղրի պահպանումը և վաճառքի հմտությունները։Ծրագրին մասնակցում էին 18-65 տարեկան, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված և այժմ Արարատ համայնքում բնակվող անձիք։Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն և լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները այսօր ստացան երկուական մեղվի նոր փեթակներ:Իրականացվող նախագծի նպատակն ... Մանրամասն
12.04.24 Ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվել

 Արարատ համայնքի խոշորացումից հետո, Արարատի համայնքապետարանի որդեգրած ծրագրերից մեկը եղել է Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում և բնակավայրերի մշակութային կենտրոններում անվճար խմբակների ընդլայնումը և նրանց գործունեությանը ուղղված նոր ծրագրերի մշակումը, որը այսօր արդեն իրականություն է դարձել։

Մշակույթի կենտրոն հաճախող երեխաները մի քանի ժամ փողոցից կտրվելով և խմբակներին մասնակցելով, այսօր ունեն մեծ հնարավորություն նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու, նաև լավ արդյունքների դեպքում մասնակցելու տեղական ու միջազգային շատ մրցությունների և փառատոնների։

Մշակութային կենտրոնների առկայությունը իրենց մեծ դերակատարություն ունեն հասարակության մեջ երեխայի ներդաշնակ զարգացման և կայացման գործում:

11.04.24 Արարատի պետական քոլեջը իր փայլուն մասնակությունը ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսին
  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը։Իր փայլուն և ներկայանալի մասնակցությամբ իրադարձությունների կենտրոնում էր նաև Արարատի պետական քոլեջի գեղեցիկ և նորարարական տաղավարը, որը տրամադրում էր այցելուներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված քոլեջում ընդունելության կարգի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի, քոլեջի կողմից տրվող առավելությունների, զեղչային համակարգի և այլնի մասին։Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ... Մանրամասն
11.04.24 «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» - 2024
  Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ սեպտեմբերից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ... Մանրամասն
09.04.24 Պարույր Սևակ բնակավայրի մանկապարտեզում կառուցվում է ապաստարան
  Ելնելով համայնքի սահմանամերձ և սահմանապահ բնակավայրերի կրթական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունից, համայնքում մեկնարկել են նոր ապաստարանների կառուցման, վերակառուցման և նկուղային կառույցների վերանայման աշխատանքները։
Այս պահին ընթացքի մեջ են գտնվում Պարույր Սևակ բնակավայրի մանկապարտեզի նկուղային հարկում գտնվող ապաստարանի վերակառուցման աշխատանքները։
Նշենք, որ այս ձեռնարկը կյանքի է կոչվել Արարատի համայնքապետարանի և անհատ բարերարների գործուն աջակցությամբ։
09.04.24 Նախազգուշացում
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ , որ հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։
Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր։
Տեղեկատվությունը` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից
09.04.24 Տնօրհնեք Արարատի համայնքապետարանում
  Սուրբ Հարության տոնի առթիվ այսօր,Արարատի համայնքապետարանում տեղի ունեցավ Տնօրհնեքի արարողություն։Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը օրհնեց համայնքապետարանի ղեկավար կազմին և ներկա բոլոր աշխատակիցներին:Սուրբ Խաչով օրհնված ջուրը, հացը և աղը արարողությունից հետո բաժանվեց համայնքապետարանի բոլոր աշխատակիցներին:Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները՝ բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը։ Նույն կերպ և առաքյալների հետևորդները՝ քահանաները, տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner