Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.04.24 Այսպիսի մեծ ոգևորությամբ և մշտապես բարձրունքում շարունակեք ձեր համայնքահեն կարևոր գործունեությունը
  Չենք կարող չանդրադառնալ մեր համայնքում իր կարևոր դերակատարումը ունեցող կառույցներից մեկի հերթական գեղեցիկ միջոցառմանը։ Ֆրանկոֆոնյայի օրերը Հայաստանում ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցը կազմակերպել էր գեղեցիկ ցերեկույթ նվիրված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին։Միջոցառման ընթացքում դպրոցի սաների կատարմամբ հնչեցին տարբեր երգահանների ստեղծագործություններ, որոնցից շատերը ընտրված էին հենց Շառլ Ազնավուրի երգացանկից։Միջոցառման ավարտին, Արարատի համայնքապետարանի կողմից, համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության բաժնի պետ ... Մանրամասն
19.04.24 Աստիճանաբար Լուծվում են ներհամայնքային բոլոր խնդիրները
  Երեկ, աշխատանքային օրվա սկզբին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը Արարատ համայնքի կոմունալ ծառայության տնօրեն Արամազդ Հակոբյանի հետ եղել են Արարատ քաղաքի զբոսայգում, հետևելու համար այգու ոռոգման նոր ջրագծերի անցկացման աշխատանքներին։Անցկացվող ջրագիծն իր նշանակությամբ մեծ կարևորություն ունի այգու կանաչապատման հարցում և ամբողջությամբ լուծելու է տեղի ոռոգման ջրի հարցը։ Այգում նոր ջրագծերի անցկացումը կնպաստի, որ կանաչապատված տարածքները էլ ավելի հաճախ ջրվեն և պահպանվեն բոլոր կանաչ գոտիները։Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում Արարատ համայնքի բոլոր բնակավայրերում. սկսած Սուրենավան-Երասխ նոր գազատարի կառուցումից , ջրահեռացման ... Մանրամասն
17.04.24 Համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզում այսօր մեծ տոն էր
  Այսօր, համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցավ «Ես հայ եմ, քրիստոնյա» խորագրով գեղեցիկ տոնական միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել մանկապարտեզի սաներին, ծնողներին և մանկապարտեզի աշխատակիցներին: Միջոցառմանը երեխաներին հյուրընկալվել էին նաև Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արմաշ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, համայնքապետարանի և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլոք:Խելացի ու արդեն դպրոցին ... Մանրամասն
17.04.24 Կասֆալտապատվեն Զանգակատուն բնակավայրի տարիներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող դպրոց-մանկապարտեզ տանող ճանապարհները
  Ի ուրախություն համայնքի Զանգակատուն բնակավայրի բնակիչների այս տարվա կառավարություն-համայնք համագործակցկության արդյունքում սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվեն բնակավայրի տարիներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող դպրոց-մանկապարտեզ տանող ճանապարհները։Օրեր առաջ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը Զանգակատուն բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանի հետ աշխատանքային շրջայցով եղան բնակավայրի դպրոցում և մանկապարտեզում, որտեղ տեղում քննարկվեցին հաստատություններում առկա խնդիրները և առաջարկվեցին լուծման ուղիներ:Նշենք նաև, որ համայնքի խոշորացումից հետո վերոնշյալ բնակավայրում ի բարօրություն տեղի բնակիչների՝ հատկապես երեխաների բացվել են անվճար կիթառի, դհոլի, պարի ինչպես նաև Արմաթ ... Մանրամասն
17.04.24 Փոքր քաղաք, մեծ սրտի տեր մարդիկ
  Արարատ քաղաքի Շահումյան 63 շենքի բնակիչները սեփական նախաձեռնությամբ բարեկարգել և գեղեցկացրել են իրենց շենքի բակը, որտեղ տարվա լավ եղանակին խաղում են շենքի երեխաները, հանգստանում և ժամանակ են անցկացնում երիտասարդները և մեծահասակները։
Սա յուրահատուկ սիրո արտահայտման լավագույն օրինակներից մեկն է սեփական երկրի, սեփական համայնքի և քաղաքի հանդեպ։
Արարատի համայնքապետարանը ողջունում է նմանօրինակ բարի կամքի դրսևորման ցանկացած համայնքահեն ձեռնարկ և միշտ իր բնակչների կողքին է։
Միասին կարող ենք ավելին…🇦🇲
Ի գործ…
17.04.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

  Հայաստանի և Արարատ համայնքի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Այսօր պետք է ևս մեկ անգամ շեշտադրենք, որ շատ մեծ է եղել մեր եզդի եղբայրների և քույրերի ավանդը մեր երկրի շենացման ու կայացման, արհավիրքներին միասին դիմակայելու և պայքարելու գործում։ Համոզված եմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի՝ հիմնվելով ձևավորված ավանդույթների և լավ բարեկամության վրա։

Սիրելի եզդիներ, թող Նոր տարին ձեզ համար լինի առատության և առողջության տարի։ Մաղթում եմ ձեզ սեր, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։

12.04.24 Ծրագրին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները այսօր ստացան երկուական մեղվի նոր փեթակներ
  «HONEY-MONEY» նախագծի շրջանակում օրեր առաջ Արարատ համայնքում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց «Մեղվաբուծության հիմունքները» թեմայով։ Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին մեղվաբուծությանառանձնահատկությունները, ցեղատեսակները, մեղուների հիվանդությունները, պայքարի մեթոդները, մեղրի պահպանումը և վաճառքի հմտությունները։Ծրագրին մասնակցում էին 18-65 տարեկան, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված և այժմ Արարատ համայնքում բնակվող անձիք։Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն և լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները այսօր ստացան երկուական մեղվի նոր փեթակներ:Իրականացվող նախագծի նպատակն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner