10.08.22
Հայտարարություն
|
Սիրելի Արարատ համայնքի երիտասարդներ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ Արարատի համայնքապետարանը ցանկանում է կազմակերպել հեծանվային մրցաշար, որի նպատակն է ևս մեկ անգամ համախմբել համայնքի երիտասարդներին` այս անգամ առողջ ապրելակերպը խթանող գաղափարի շուրջ։ Մեկնարկը կտրվի օգոստոսի 12-ին ` ժամը 10։00-ին Արարատ քաղաքի կենտրոնական հրապարակից և կշարունակվի մինչև Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։Անհրաժեշտ է ներկայանալ սեփական հեծանիվներով։ Ցանկացողները կարող են զանգահարել մինչև օգոստոսի 11-ը` հետևյալ հեռախոսահամարով. 094-484 - 995Սիրով սպասում ենք բոլորին։ Գրանցումներին մնաց երկու օր
|
|
08.08.22
Հայտարարություն
|
Օգոստոսի 11-ին` ժամը 19։30 -ին եկեք Արմաշ բնակավայրի կենտրոնական հրապարակ` միասին անցկացնելու ամառային գեղեցիկ համերգային երեկոն սիրված երգերով։ Միջոցառմանը ելույթ կունենան Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի երգիչ - երաժիշտները, Արմաշ բնակավայրի պարային համույթի սաները։ Իսկ փոքրիկ բնակիչներին իրենց ներկայությամբ կուրախացնեն սիրելի մուլտհերոսները։ Սիրով հրավիրում ենք բոլորին ։
|
|
08.08.22
Թափուր աշխատատեղեր
|
Զոդի զորամասի ճաշարանում անհրաժեշտ են սննդի ոլորտում սպասարկող աշխատակիցներ։ Ցանկացողները կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարով`  098-21-11-14
|
|
08.08.22
<<Արարատի հիվանդանոց>> Բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը վերազինվել է նոր բժշկական սարքավորումներով
|
Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 1 հատ բիոքիմիական անալիզատոր և 3 էլեկտրասրտագրիչ բժշկական սարքավորումներ, որոնք փոխանցվել են <<Արարատի հիվանդանոց>> Բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը։Բիոքիմիական անալիզատորով հետազոտությունը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը, տեղեկատվություն ստանալ նյութափոխանակության մասին (լիպիդների, սպիտակուցների, ածխաջրերի փոխանակության), պարզել միկրոտարրերի անհրաժեշտությունը։Էլեկտրասրտագրության հետազոտությունը ցույց է տալիս սրտամկանի սուր կամ քրոնիկ վնասումը(սրտամկանի ինֆարկտ, սրտամկանի իշեմիա).Կարող է կիրառվել կալիումի, կալցիումի, մագնեզիումի և այլ էլեկտրոլիտների փոխանակության խանգարման ...
Մանրամասն |
|
04.08.22
Հայտարարություն
|
Արարատ համայնքի սիրելի բնակիչներ Համերգային երեկոները մեր համայնքի մյուս բնակավայրեր շարունակվում են։ Օգոստոսի 6-ին` ժամը 20։00 -ին եկեք Սուրենավան բնակավայրի մշակույթի տան հարակից կենտրոնական բակ` միասին անցկացնելու ամառային գեղեցիկ համերգային երեկոն սիրված երգերով։ Օրը իրենց կատարումներով կգեղեցկացնեն Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի երգիչ - երաժիշտները։ Սիրով հրավիրում ենք բոլորին  ։
|
|
04.08.22
Տիգրանաշեն բնակավայրում բացվեց ստեղծագործական կենտրոն
|
Տիգրանաշեն բնակավայրում բացվեց ստեղծագործական կենտրոն, որտեղ անցկացվելու են ինտերակտիվ դասեր։(Ուսումնասիրվելու են արհեստներ)։ Ենթադրվում է, որ նախագիծը կարող է դառնալ շարունակական։ Բացմանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցները, Թումանյանի թանգարանի աշխատակիցներ Լիլիթը և Մանեն, որոնք Տիգրանաշենում 3 օր կանցկացնեն թումանյանական օրեր։ Կենտրոնը կյանքի է կոչվել ի շնորհիվ <<Իսրայելյան>> բարեգործական ՀԿ, <<Հույս բարեգործական խումբ>> և SOS Արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունների հովանավորությամբ։ Արարատի համայնքապետարանը ողջունում է նրանց բարի կամքի դրսևորումը և հայտնում է իր երախտագիտությունը նման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
|
|
04.08.22
19-ամյա զինծառայող Գաբրիելյան Վաչիկի հիշատակին նվիրված ցայտաղբյուր- հուշաքարի բացման արարողություն Արարատ քաղաքում
|
Արարատ քաղաքի Շահումյան 45 հասցեում , իր շենքի բակում, բացվեց 44-օրյա արցախյան պատերազմի հերոս` Հադրութի պաշտպանության ժամանակ նահատակված, 19-ամյա զինծառայող Գաբրիելյան Վաչիկի հիշատակին նվիրված ցայտաղբյուր- հուշաքար ։ Բացման արարողությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցները, ընկերները, հարևանները և հարազատները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |