Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ կետերով և հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Եղիկյանի դիմումը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի զբաղեցրած 0,0055 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը իրեն օտարելու մասին.
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սեփականության իրավունքով քաղաքացի Աշոտ Եղիկյանին պատկանող առևտրի սրահի զբաղեցրած 0,0055 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով, որը կազմում է 1մ2 = 1242 դրամ: