Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի N 467

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ԵՐԵՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով  Արարատ քաղաքային  համայնքի  ավագանու  18.11.2011թ.  թիվ  11-րդ հերթական  նիստի 5-րդ  որոշումը`   Աբովյան  12  հանրակացարանի  սենյակները   ուղղակի  վաճառքի  կարգով  բնակիչներին  վաճառելու  մասին և հաշվի  առնելով,  որ  համայնքապետարան են են  դիմել  Աբովյան 12 հասցեում  գտնվող  հանրակացարանի  բնակիչներ`  իրենց  ամրագրված  սենյակները  սեփականացնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.      Արարատ  քաղաքի  Աբովյան  12   հասցեում  գտնվող  հանրակացարանը  բաժանել  երեք  գույքային  միավորի:

2.      III հարկի  առանձնացված  30,90քմ  ներքին  մակերեսով  բնակելի  մասին  տրամադրել  հասցե`  ք. Արարատ,  Աբովյան  փողոց  12 շենք   բնակարան 28,29:

3.      III հարկի առանձնացված 27,35 քմ ներքին մակերեսով բնակելի մասին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Աբովյան փողոց 12 շենք բնակարան 33:

4.      Մնացած  գույքային  միավորի   հասցեն  թողնել  նույնը`  ք.  Արարատ,  Աբովյան  փողոց 12:

5.      Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Հ. ՀԱՅԿՅԱՆ

 

17 սեպտեմբերի 2019 թ.
ք. Արարատ