ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2021 թվականի N 054
Ք. ԱՐԱՐԱՏ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 58/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-002-0010-0069 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՐԱՆ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Տոնոյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող 0,2 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը /վկայական № 27032013-03-0478/ երկու գույքային միավորի բաժանելու, հասցե տրամադրելու և վրան ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին և հաշվի առնելով, որ մեկ գույքային միավոր հանդիսացող շինության մի մասը կառուցված է սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, զբաղեցրած հողամասը չի հանդիսանում <<Հողային օրենսգրիքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Շահումյան փողոց 58/3 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացվող 0,00822 հա մակերեսով հողամասին և վրան
գտնվող 36,7 քմ ընդհանուր մակերեսով շինություններին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Շահումյան փողոց 44/2
շինություն:
2. Հաշվի առնելով հասցեի եզակիության և եզակիության սկզբունքն ու հասցեավորվող օբյեկտի տեղակայումը՝մնացած
գույքային միվորին տրամադրել ք.Արարատ, Շահումյան փողոց 44 շինություն հասցեն:
3. Ք .Արարատ, Շահումյան փողոց 44/2 հասցեում գտնվող, քաղաքացի Խաչիկ Տոնոյանին սեփականության իրավունքով
պատկանող 0,00822 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 36,7 քմ
ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական շինությունները /ավտոտնակ, աստիճանավանդակ և պարիսպ/ ճանաչել օրինական:
4. Քանի որ մեկ գույքային միավոր հանդիսացող շինության մի մասը կառուցված է քաղաքացուն սեփականության
իրավունքով պատկանող հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, համաձայն
ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 1-ին բաժնի 2-րդ կետի, առաջարկել քաղաքացի Խաչիկ
Տոնոյանին կատարել վճարներ կառավարության վերոնշյալ որոշման IV բաժնի պահանջներին համապատասխան՝ 35-րդ
կետով սահմանված արժեքների համաձայն.
36,7 քմ x 11 700դրամ = 429 390 դրամ
5. Խաչիկ Տոնոյանի կողմից գնման առաջարկը չընդունելու կամ օտարման համար սահմանված վճարները չվճարելու
դեպքում առաջնորդվել ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀԱՅԿՅԱՆ
29 հունվարի 2021 թ.
ք. Արարատ