Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, (0234)44747, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 516

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ 

       Ղեկավարվելով  10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն և 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Նազիկ Քեշիշյանի դիմումը՝ ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 2-րդ նրբանցք, տուն 6/5 հասցեում գտնվող բնակելի տան, դրա կառուցման և սպասարկման  համար փաստացի առկա հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հիմք ընդունելով, որ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և հողահատկացման հիմքերը,  հողատարածքը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է 1933  և 1965 թ-ին և մինչ օրս որևէ  փոփոխության չի ենթարկվել, հետևաբար զբաղեցրած հողամասը  բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասերի շարքում դասելը քարթեզագրման սխալի արդյունք է և անհրաժեշտ է կատարել հողամասի գործառնական նշանակության փոփոխություն, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխություն կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին, կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար և առաջնորդվելով համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.      Ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 2-րդ նրբանցք, տուն 6/5 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած 0,01009 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:

 

2.      Նշված բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 2-րդ նրբանցք տուն 6/5:

3.      Ճանաչել քաղաքացիներ Նազիկ Սենիկի Քեշիշյանի /ծնված 15.08.1966թ./, Հովսեփ Վանիկի Քեշիշյանի /ծնված 29.10.1978թ./, Անդրանի Վանիկի Քեշիշյանի /ծնված 01.06.1990թ./ և Նժդեհ Վանիկի Քեշիշյանի /ծնված 24.10.1995թ./ սեփականության իրավունքը ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 2-րդ նրբանցք, տուն 6/5 հասցեում գտնվող բնակելի տան /կառուցված 1933 և 1965թ-ին/ և դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,01009 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի:

4.      Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
ք.Արարատ