Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2021 թվականի N 050

Ք. ԱՐԱՐԱՏ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-002-0036-0070 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0,09147 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  և  տնօրինման  կարգը  հաստատելու  մասին>>  թիվ  912-Ն որոշման  դրույթներով, հիմք  ընդունելով «ԱՐԱՐԱՏՇԻՆ»  ՍՊԸ-ի տնօրեն  Գ.Թովմասյանի դիմումը  ՍՊԸ-ին  սեփականության  իրավունքով   պատկանող  0,09147 հա  մակերեսով  հասարակական  կառուցապատման  հողամասի  վրա /վկայական  № 06122016-03-038/  ինքնակամ  կառուցված   երկհարկանի  շինության  օրինականացման  մասին  և  հաշվի  առնելով,  որ  մեկ  գույքային  միավոր  հանդիսացող  շինության  մի  մասը  կառուցված  է  սեփականության  իրավունքով  քաղաքացուն  պատկանող  0,09147 հա  մակերեսով  հողամասին  կից՝ համայնքային  սեփականություն   հանդիսացող  հողատարածքի  վրա և  հաշվի  առնելով,  որ  ինքնակամ  կառուցված  շինությունը  ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցը  պահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը,  զբաղեցրած  հողամասը  չի  հանդիսանում  <<Հողային  օրենսգրիքի>> 60-րդ  հոդվածով  սահմանված  հողատարածք, կառուցված  չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության գոտիներում,կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոների  էական  խախտումներով  և չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.           

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

 1.  Ք.Արարատ, Շահումյան  փողոց  9/1 հասցեում  գտնվող,  03-002-0036-0070  ծածկագիրը  կրող, «ԱՐԱՐԱՏՇԻՆ» ՍՊԸ-ին
        սեփականության  իրավունքով  պատկանող  0,09147 հա մակերեսով  հասարակական    կառուցապատման 
        հողամասի  վրա ինքնակամ  կառուցված  390,9քմ  ընդհանուր արտաքին մակերեսով  երկհարկանի  շինությունը /
       քիմիական մաքրման կետ/  ճանաչել  օրինական:                                                                                                                            

2.     Քանի  որ  մեկ  գույքային  միավոր  հանդիսացող  շինության  մի  մասը կառուցված  է  իրավաբանական անձին         
       սեփականության  իրավունքով  պատկանող   հողամասին  կից՝ համայնքային  սեփականություն  հանդիսացող 
       հողատարածքի  վրա, համաձայն  ՀՀ  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912-Ն որոշման  1-ին  բաժնի  2-րդ  կետի,
       առաջարկել  քաղաքացի  Գայանե Բաղդասարյանին  կատարել  վճարներ  կառավարության  վերոնշյալ    որոշման  IV
       բաժնի պահանջներին  համապատասխան՝ 35-րդ  կետով  սահմանված արժեքների  համաձայն.   

                    390,9  քմ x  11 700դրամ = 4 573 530 դրամ   

3.   «ԱՐԱՐԱՏՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից  գնման  առաջարկը  չընդունելու  կամ  օտարման  համար  սահմանված  վճարները 
      չվճարելու  դեպքում  առաջնորդվել  ՀՀ Կառավարության  18.05.2006թ. թիվ  912-Ն որոշմամբ  սահմանված  կարգով:
4.

4.   Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով   սահմանված  կարգով:

    

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Հ. ՀԱՅԿՅԱՆ

 

27 հունվարի 2021 թ.
ք. Արարատ