ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան փողոց թիվ 11 շենքի հարակից տարածքում 0,00355 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 35,5 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Արարատ քաղաքային համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի:
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին` 35,5 քմ մակերեսով ավտոտնակին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00355 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Աբովյան փողոց 11/1 շինություն:
4. 35,5 քմ մակերեսով ավտոտնակը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00355 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին` Կամո Մարգարյանին:
5. Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն`
ա/ շինության օտարման գին սահմանել 35,5 քմ x 1300 դրամ = 46 150 դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 35,5 քմ x 1242 դրամ = 44 091 դրամ
ընդամենը` 90 241 դրամ
6. Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000 դրամ:
7. Կամո Մարգարյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: