ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի N 471
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի ԱշոտԱնդրանիկիԱնդրեասյանը /անձ. AB0476756, սոց.քարտ3008611036/ հանդիսանալով հողիհարկ վճարող սուբյեկտ, «Հողիհարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողիհարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ՝ հողիհարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
01.01.2019թ. դրությամբԱշոտԱնդրեասյանը ք.Արարատ Երկաթուղայինների 24 /Մ. Գորգիսյան 24/ հասցեում իրեն սեփականության իրավունքով պատկանող հողիհամար համայնքային բյուջեի նկատմամբ հողիհարկի մասով ունի 13 443 /տասներեքհազարչորսհարյուրքառասուներեք/ ՀՀ դրամ ապառք, որից հարկ՝ 4 832 /չորս հազարութհարյուրերեսուներկու/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 8 611 /ութհազար վեցհարյուրտասնմեկ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հողիհարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 16-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Աշոտ Անդրանիկի Անդրեասյանից հօգուտ Արարատ քաղաքային համայնքի բյուջե գանձել 13 443 /տասներեք հազար չորս հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ վճարման ենթակա հողի հարկի գումար, որից 8 611 /ութ հազար վեց հարյուր տասnմեկ/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ քաղաքային համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքներիև վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ քաղաքային համայնքի ղեկավարը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀԱՅԿՅԱՆ
17 սեպտեմբերի 2019 թ.
ք. Արարատ