ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի N 469
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի Արթուր Ռաֆիկի Խաչատրյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկիմասին» ՀՀօրենքովսահմանվածկարգովչիկատարել հողի հարկվճարելուպարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
01.01.2019թ. դրությամբ Արթուր Խաչատրյանը ք.Արարատ Ցեմենտագործներ 2-րդ նրբ. հասցեում իրեն սեփականության իրավունքով պատկանող հողի համար համայնքային բյուջեի նկատմամբ հողի հարկի մասով ուներ 24 322 /քսանչորս հազար երեք հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ ապառք, որից հարկ՝ 16 474 /տասնվեց հազար չորս հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 7 848 /յոթ հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հանաձայն Արարատի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և գանձումների բաժնի կողմից 17.09.2019թ. տրված տեղեկանքի Արթուր Խաչատրյանը ք.Արարատ Ցեմենտագործներ 2-րդ նրբ. հասցեում գտնվող հողի համար կատարել է 26 119 /քսանվեց հազար մեկ հարյուր տասնինը/ ՀՀ դրամի վճարում և Արարատ քաղաքային համայնքի բյուջեի նկատմամբ չունի հարկային պարտավորություններ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքներիև վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Արթուր Խաչատրյանի վերաբերյալ 28.08.2019թ. հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ քաղաքային համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ քաղաքային համայնքի ղեկավարը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀԱՅԿՅԱՆ
17 սեպտեմբերի 2019 թ.
ք. Արարատ