Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք.Արարատ, (0234)44747, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 517

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ ՏՈՒՆ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Հողային  օրենսգրքում  լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին>>  04.10.2005թ.  ընդունված  ՀՕ -199-Ն   Հայաստանի Հանրապետության  օրենքի  23-րդ  հոդվածի  8-րդ  կետի պահանջներով,  10.06.2008թ. <<Իրավունք  հաստատող  փաստաթղթերը  չպահպանված  անհատական  բնակելի  տների  կարգավիճակի  մասին>>      ՀՕ -117-Ն  օրենքով  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության  29.12.2005թ. թիվ  2387-Ն որոշմամբ,  հաշվի  առնելով  քաղաքացի  Գևորգ Գաբրիելի Շահբազյանի   դիմումը՝  Արարատ  քաղաքի  Խանջյան  փողոց  տուն  8/1  հասցեում  գտնվող  բնակելի  տան  հողահատկացման  հիմքերը  վերականգնելու  մասին,   ինչպես  նաև  հաշվի  առնելով,  որ  բնակելի  տունը,  դրա  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  հողատարածքը  չի  գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում,  այդ  թվում  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին, չի  առաջացնում  սերվիտուտ, իսկ  առկա  շինությունը   կառուցվել  է մինչև  2001 թվականի մայիսի  15-ը  և  հիմք  ընդունելով  անշարժ  գույքի  սեփականության  վկայագիրը  /տրված  քաղաքային  խորհրդի  գործկոմի  20.07.1997թ.   թիվ  194 որոշման  հիման վրա/. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Վերականգնել  Արարատ  քաղաքի  Խանջյան  փողոց տուն  8/1  հասցեում գտնվող,   քաղաքացի Անիկ Շարոյի Շահբազյանին   (ծնված 15.01.1942թ.), Հասմիկ Գաբրիելի   Շահբազյանին (ծնված 02.11.1962թ.),  Գևորգ  Գաբրիելի  Շահբազյանին  (ծնված  04.05.1965թ.) և Գայանե Գաբրիելի Շահբազյանին (ծնված 27.10.1967թ.) սեփականության իրավունքով  պատկանող բնակելի  տան  /կառուցված 1933թ./ զբաղեցրած  0,01260 հա մակերեսով    հողատարածքի  հողհատկացման   հիմքերը`  համաձայն  կից  հատակագծի:  

      
2.  100,89 քմ  մակերեսով  շինության՝ կառուցված  մինչև  2001թ.  մայիսի  15-ը, դրա  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  0,01260 հա մակերեսով  հողամասի  նկատմամբ  օրենքի  ուժով  ճանաչել  այդ  գույքը,  որպես  սեփական  գույք  տիրապետող  վերոնշյալ   քաղաքացիների սեփականության իրավունքը:

         
3. Արարատ  քաղաքի   անշարժ  գույքի   հասցեավորումը   կանոնակարգելու նպատակով  նշված  բնակելի  տանը  և  զբաղեցրած  հողամասին  տրամադրել  հասցե` ք. Արարատ,  Խանջյան   փողոց     տուն  8/1:          


4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով    սահմանված  կարգով:       

 

Համայնքի ղեկավար՝                                  ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
ք.Արարատ