ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Շահումյան փողոց թիվ 9/1 շինության հարակից
տարածքում 0,07178 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 941,5
քմ մակերեսով հասարակական շինության /երկհարկանի/ նկատմամբ ճանաչել Արարատի քաղաքային համայնքի
սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված հասարակական շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն
որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի:
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին` 941,5 քմ մակերեսով հասարակական շինությանը /երկհարկանի/ և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,07178 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Շահումյան փողոց 9/2 շինություն:
4. 941,5 քմ մակերեսով հասարակական շինությունը /երկհարկանի/ և դրանով զբաղեցված, պահպանման և
սպասարկման համար առանձնացված 0,07178 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության
իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող իրավաբանական անձին`
«ԱՐԱՐԱՏՇԻՆ» ՍՊԸ-ին:
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912–Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների
համաձայն`
ա/ շինության օտարման գին սահմանել 941,5 քմ x 11 700 դրամ = 11 015 550 դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 717,8 քմ x 1 242 դրամ = 891 508 դրամ
ընդամենը` 11 907 058 դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված
վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ
գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000
դրամ:
7. «ԱՐԱՐԱՏՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը
չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված
կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5
աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու
վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն
որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: