Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռևս 1982թ. Արարատ քաղաքում երեխաների ատրակցիոն խաղերի համար կառուցված կարուսելը շուրջ 10-12 տարի է չի գործում, որի հետևանքով անձրևներից և խոնավությունից քայքայվել են և ենթարկվել են կոռոզիայի կարուսելի մետաղական սարքավորումները, որը նաև իրենից վտանգավորություն է ներկայացնում երեխաների համար, որոնք ամեն օր բարձրանում են վերջինիս վրա և ստեղծում նման իրավիճակներ, ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային կարուսելն ապամոնտաժելու համար: |