Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2010-2013ԹԹ. ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Արարատի  համայնքապերանի  աշխատակազմի  արխիվում  հաշվառված են  համայնքի  ղեկավարի  որոշումներն ու  կարգադրությունները,  ավագանու  որոշումները,  աշխատակազմի  քարտուղարի  հրամանները, վերադաս մարմիններից  ստացված  գրությունները   և  դրանց պատասխանները, քաղաքացիներից  ստացված  դիմումները,  ֆինանսական փաստաթղթերը,  աշխատողների  անձնական գործերը  և  քաղաքապետարանի  գործունեության  ընթացքում  ստեղծված  բոլոր  իրավական փաստաթղթերը:  «Արխիվային  գործի  մասին»  ՀՀ  օրենքի  19-րդ  հոդվածի  համաձայն  տեղական  ինքնակառավարման  մարմինների   աշխատակազմի  արխիվում  արխիվային  փաստաթղթերի  պահպանման  ժամկետը   5          /հինգ/  տարի  է,  որից  հետո  դրանք  հանձնվում  են  պետական  արխիվին  մշտական  պահպանության   համար:                                                                                                                                             
   
Ղեկավարվելով   «Արխիվային  գործի  մասին»  ՀայաստանիՀանրապետության   օրենքի  18-րդ հոդվածի  պահանջներով,   «Տեղական  ինքնակառավարման   մասին»   ՀայաստանիՀանրապետության   օրենքի
            18-րդ հոդվածի  21-րդ կետով.

ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄԷ`

  Տալ համաձայնություն  Արարատ  քաղաքային  համայնքի սեփականություն  հանդիսացող   2010-2013թթ  արխիվային  փաստաթղթերը   արխիվացումից  հետո  հանձնել  պետությանը`  «Հայաստանի  ազգային  արխիվ»-ի  Արարատի  տարածքային  ներկայացուցչությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner