Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     2003թ.-ի  հուլիսի  18-ին  «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի  և  Արարատի  քաղաքապետարանի  միջև   կնքվել  է  պայմանագիր,   համաձայն  որի   «Արարատցեմենտ» ՓԲԸ-իև  անհատույց  օգտագործման   է  հանձնվել   համայնքային  սեփականություն  հանդիսացող  Խանջյան  61 հասցեում  գտնվող  թիվ  2 մանկապարտեզի  շենքը:   2018թ.-ի  դեկտեմբերի  25-ին   վերը  նշված  պայմանագիրը  խզվել  է   և  շենքը  վերադարձվել  է  համայնքին:                                     

 Արարատ  քաղաքային  համայնքի  ավագանու  18.01.2019թ. որոշմամբ  հաստավել  է  համայնքի  ղեկավարի  14.01.2019թ.  թիվ 03 որոշումը՝  Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի   «Արարատ  քաղաքի  թիվ 4  մանկապարտեզ» ՀՈԱԿ  ստեղծելու  մասին: Համայնքային  ենթակայության  նախադպրոցական  ուսումնական  հաստատություններին    կրթական  գործունեության  լիցենզիա   տրամադրելու   համար  անհրաժեշտ  է,    որ  սեփականության  իրավունքով  Արարատ  քաղաքային  համայնքին  պատկանող  և  մանկապարտեզի  կողմից   օգտագործվող   անշարժ  գույքը  գրանցված  լինի  մանկապարտեզի  անունով:                                                        

Ելնելով  վերոգրյալից, ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքով  և  համայնքի  ավագանու  կանոնակարգով.

ԱՐԱՐԱՏՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈՒՄԷ` 

1.      Արարատ  քաղաքի  Խանջյան  61 հասցեում  գտնվող,  2000թ.-ից  գործող   թիվ  2 մանկապարտեզը  վերանվանել     Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի   «Արարատ  քաղաքի  թիվ 4  մանկապարտեզ» ՀՈԱԿ:

2.      Անհատույց,  անժամկետ  օգտագործման  իրավունքով  Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի   «Արարատ  քաղաքի  թիվ 4  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին   տրամադրել  Արարատ քաղաքային  համայնքին  սեփականության  իրավունքով   պատկանող   ք. Արարատ,  Խանջյան  61 հասցեում  գտնվող  շինությունը  և  նրա  զբաղեցրած  0,6112 հա  հողատարածքը:

3.      Հանձնարարել  մանկապարտեզի  տնօրենին՝   կատարել  նշված  անշարժ  գույքի   օգտագործման  իրավունքի  պետական  գրանցում:

 

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner